Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։ 

 

Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի» գործարկումը նախատեսվել էր  2010, իսկ ավարտը` 2014 թվականին:

 

Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական օգնության ծառայության կազմակերպման և տրամադրման ներկա իրավիճակի վերլուծություն` դաշտը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի առկայության, որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև  ծառայության ֆինանսավորման մակարդակի և մեթոդների վերաբերյալ: 

 

Մշակվել և 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի N 39-Ն հրամանով հաստատվել է  «Բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման» նոր չափորոշիչը։ Նաև մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկը, լրացման կարգը, խորհրդատվական թերթիկը, հաշվետվական ձևերը, լրամշակվել  են ուղեկցող, ինչպես նաև սանավիայի թերթիկները: Տարբեր ծրագրերով ձեռք բերված շտապօգնության 94 մեքենայից 59-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35-ը` Երևանին: Աշխատանքներ են տարվում մեքենաների դեռևս գոյություն ունեցող պակասը լրացնելու ուղղությամբ:

 

    Ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները (բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ) վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական  նոր ծրագրերով։  Վերապատրաստման դասընթացներ են  իրականացվել նաև շտապօգնություն տրամադրող բոլոր բուժհաստատությունների անձնակազմի համար։ Փոփոխություն է կատարվել վերակենդանացման կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրում`  վերջին տարվա կլինիկական օրդինատորներին շտապօգնության ծառայությունում ընդգրկելու նպատակով: 

 

2013թ. մշակվել է շտապօգնության ծառայության ըստ  կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ,  որից 17-ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում: Շտապօգնության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կողմից մշակվել ու ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող` որոշակի հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ, անհետաձգելի օգնության  կազմակերպման ախտորոշիչ և բուժական միջամտությունների 16 գործելակարգեր և ուղեցույցներ:

 

Ծրագրի գնահատման համար իրականացվել է ծառայություններից օգտվելու և մատչելիության ցուցանիշների, հանրային իրազեկման ելակետային և վերջնական տվյալների համեմատություն։ Արձանագրվել է շտապօգնության կանչերի թվի զգալի աճ` Երևանում 2012 թվականի համեմատությամբ 2013-ին կանչերն աճել են 23 000-ով:  

 

Աճի միտումը մասամբ բացատրվում է առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով։ Դրա օբյեկտիվ պատճառներից է նաև շտապօգնություն-պոլիկլինիկա փոխգործակցության արդյունավետության պակասը: «Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին» ուղղակի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ստեղծվել է շտապօգնության www.1-03.am կայքը: 

 

Ծառայությունում ներդրված GPS վերահսկման համակարգի շնորհիվ առցանց ռեժիմում հնարավոր է ստանալ տեղեկատվություն շտապօգնության մեքենաների գտնվելու վայրի և շարժի մասին: 

 

Այժմ աշխատանքներ են տարվում Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգ ներդնելու ուղղությամբ։ Այն զգալիորեն կբարձրացնի ՇՕ ծառայության արդյունավետությունը: Ծրագրային մոդուլների միջոցով կապահովվի տեղեկատվության արագ փոխանցում, էլեկտրոնային թերթիկի փոխանցման միջոցով կանչն ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև անմիջական կապի ստեղծմանը։ Միաժամանակ կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա, կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ։ Համակարգի գործարկման շնորհիվ  հնարավորություն կընձեռնվի ցանկացած ժամանակային հատվածի համար ստանալ  անհրաժեշտ  հաշվետվություն կամ տվյալ: 

 

Կոլեգիայում հավանության արժանացան շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրով իրականացված աշխատանքները։ Տրվեցին հանձնարարականներ` ինչպես ծրագիրն ավարտի հասցնելու, այնպես էլ նոր բաղադրիչներ ներդնելու ուղղությամբ։ Երեխաներին առավել որակյալ և արդյունավետ շտապ բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով նախարար Դերենիկ Դումանյանը հանձնարարեց Երևանի շտապօգնության համակարգում աշխատող մանկաբույժների նեգրավմամբ ստեղծել մանակաբուժական բրիգադներ` կազմակերպելով վերապատրաստման հատուկ դասընթացներ և ներդնելով ժամանակակից չափորոշիչներ։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ